Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Այս հրաշք բույսը կբուժի բազմաթիվ հիվանդություններ. գիտեի՞ք

Blog Image
Հայկական ժողովրդական բժշկության մեջ առյուծագին հայտնի է որպես լավ միջոց սրտային, նյարդային և կանացի որոշ հիվանդությունների բուժման բնագավառներում։ Այն կիրառվել է նաև վախի, շնչարգելության դեպքերում։ Հարկավոր է նշել, որ անգամ տևական կիրառման դեպքում առյուծագու պատրաստուկները չեն տալիս կողմնակի, անցանկալի երևույթներ։ Առյուծագին իր հանգստացնող ազդեցությամբ 3-4 անգամ գերազանցում է ինչպես կատվախոտին, այնպես էլ գարնանային շողավարդին։ Բույսի հետևողական օգտագործումը լավ է ներգործում նաև այնպիսի հիվանդությունների բուժման ընթացքի վրա, ինչպիսիք են՝ աթերոսկլերոզը, կլիմակտերիկ նևրոզը, գլաուկոման, մաշկային որոշ հիվանդություններ, իմպոտենցիան և այլն։ Առյուծագին օժտված է նաև լեղամուղ հատկությամբ, կանոնավորում է լեղու արտահոսը, ստամոքսաաղիքային տրակտի ֆունկցիոնալ գործունեությանը (սպազմի և կոլիտների դեպքերում)։
Send