Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Երևանը կընդունի միջազգային PLAS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը

2025 թվականի նոյեմբերի 11–12-ին Երևանում՝ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ, Հարավային Կովկասում առաջին անգամ կանցկացվի ֆինանսական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ միջազգային PLAS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը։ Ֆորումի կազմակերպիչն է PLUS Group ընկերությունը, համակազմակերպիչը՝ Armenian Card ազգային վճարային համակարգը։
 
FinnoWay Armenia 2025-ը կհամախմբի պետական կառույցների, բանկային և ֆինանսական հատվածի, միջազգային վճարային համակարգերի, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, մանրածախ առևտրային և էլեկտրոնային առևտրի (e-commerce) ցանցերի, ինչպես նաև ներդրողների և ստարտափ էկոհամակարգերի ներկայացուցիչների՝ Հայաստանից, Հարավային Կովկասի երկրներից, Կենտրոնական Ասիայից և այլ տարածաշրջաններից։
 
Ֆորումի ծրագիրը ներառում է տարածաշրջանի թվային և ֆինանսական էկոհամակարգերի զարգացմանն առնչվող արդիական թեմաներ։ Քննարկումների կենտրոնում կլինեն բանկային համակարգի թվային վերափոխման գործընթացները, ազգային վճարային գործիքների զարգացումը, կիբերանվտանգության նորարար լուծումները և ֆինանսական տեխնոլոգիաների ինտեգրումը պետական կառավարման ոլորտում։
 
Ֆորումի առանձին պանելները նվիրված կլինեն ֆինտեխի և պետական կառավարման ինտեգրման հեռանկարներին՝ ներառյալ պետական ծառայությունների թվային հարթակների և RegTech գործիքների զարգացումը, վճարային համակարգերի անվտանգության հարցերը, կիբեռսպառնալիքներին հակազդելու մեխանիզմներն ու վստահելի թվային միջավայրի ձևավորումը։ Քննարկումները կներառեն նաև ստարտափ էկոհամակարգի զարգացման, Հայաստանում և Հարավային Կովկասի երկրներում վենչուրային ներդրումների ներգրավման, էլեկտրոնային առևտրի, թվային ռիթեյլի և բազմաալիքային լուծումների ապագային, արհեստական բանականությանը, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների և կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացման գործում մեծ տվյալների դերակատարությանը, այդ թվում՝ թվային տնտեսության զարգացման և այլ արդիական հարցեր։
 
Հատուկ ուշադրություն կդարձվի տարածաշրջանային ինտեգրման, պետական կարգավորող մարմինների համագործակցության և համատեղ նախաձեռնությունների ձևավորման հարցերին, որոնք ուղղված են ֆինանսական կայունության ամրապնդմանը և թվային գործիքների նկատմամբ վստահության բարձրացմանը։
Ֆորումի բանախոսների թվում կլինեն միջազգային և տարածաշրջանային առաջատար հաստատությունների ներկայացուցիչներ՝
Մարտին Գալստյան, վարչության նախագահ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
Գևորգ Մանտաշյան, առաջին փոխնախարար, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Վարդան Խաչատրյան, գլխավոր տնօրեն, Armenian Card ընկերություն
Յաննոս Ասխիոտիս, կառավարչական գործընկեր, Pnyx Hill & GRC Partners,
տնօրենների խորհրդի անդամ՝ Revolut Digital Technologies և StoneX Europe ընկերություններում
Ռիտեշ Շուկլա, գլխավոր և գործադիր տնօրեն, NPCI International Payments Limited (NIPL)
Ջիջի Վանգ, գիտաշխատող և դասախոս, Սուտարդջայի ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների կենտրոն, Կալիֆոռնիայի Բերկլիի հետազոտական համալսարան
Ջերեմի Բեկաշե, վաճառքների տնօրեն՝ Ֆրանսիա և Կովկաս, Fireblocks ընկերություն
Դիաս Երմանղամբետով, վենչուրային ներդրող, Big Sky Capital (վենչուրային հիմնադրամ՝ ներդրումներ կորպորատիվ SaaS լուծումներում)
Ռաֆալ Տրեպկա, փոխնախագահ՝ հաճախորդների լուծումների գծով Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում, Mastercard
և ոլորտի այլ առաջատար ներկայացուցիչներ։
 
FinnoWay Armenia 2025-ը կոչված է դառնալու պետական կարգավորողների և բիզնեսի միջև երկխոսության հիմնական հարթակ՝ նպաստելով փորձի փոխանակմանը և նոր տնտեսական դաշինքների ձևավորմանը։ Այն նպատակ ունի խթանել միջազգային համագործակցությունը, զարգացնել նորարարական ենթակառուցվածքները և խրախուսել ներդրումները տարածաշրջանի թվային տնտեսության մեջ։
 
Ֆորումի ավարտին կամփոփվեն քննարկումների գործնական արդյունքները և կնախաձեռնվենլ համագործակցային նոր ծրագրեր՝ ֆինանսական, ՏՏ և պետական հատվածների ներկայացուցիչների միջև։
 
Նշենք նաև, որ ֆորումը կանցկացվի նոյեմբերի 11–12-ին, «Մերիդիան» էքսպո կենտրոնում, և կհամախմբի ավելի քան երկու հազար մասնակից, այդ թվում՝ հինգ հարյուրից ավելի բարձրաստիճան ղեկավարներ և ավելի քան հարյուր երեսուն միջազգային բանախոսներ։ Միջոցառմանը կմասնակցեն առաջատար բանկեր, ֆինտեխ ընկերություններ, վճարային համակարգեր, ներդրումային հիմնադրամներ և ՏՏ ինտեգրատորներ։
 
Կազմկոմիտեն հրավիրում է գործընկերային մասնակցության այն կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են համատեղ նախաձեռնությունների առաջմղմամբ, նորարարական նախագծերի իրականացմամբ և գործարար կապերի ամրապնդմամբ Հայաստանում և տարածաշրջանի երկրներում։
 
FinnoWay Armenia PLAS-Ֆորումի շրջանակում նախատեսվում է արժեքավոր մրցանակների խաղարկություն միջոցառման ամենաակտիվ մասնակիցների միջև։
 
Միջոցառման պաշտոնական էջը՝ https://fa.plus-forum.com
 
Գրանցում՝ https://fa.plus-forum.com/#tariffs
 
PLUS Group ընկերությունը միջազգային PLAS-ֆորումներ է կազմակերպում 2009 թվականից։ 2021 թվականից ընկերությունը ակտիվորեն զարգացնում է տարածաշրջանային միջոցառումների շարքը Կենտրոնական Ասիայի երկրներում։ Երևանյան ֆորումը կդառնա առաջինը Հարավային Կովկասում և կնպաստի ֆինանսատեխնոլոգիական շուկայի մասնակիցների միջև երկարաժամկետ մասնագիտական համագործակցության ամրապնդմանը։
Send