Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կնքված մաքսատուրքային համաձայնագիրը անկատար է, սակայն այն խոսում է «կայունության և կանխատեսելիության մասին՝ սրացման և բախման փոխարեն»։
«Այս համաձայնագիրը ներկայացնում է գիտակցված որոշում՝ կայունություն և կանխատեսելիություն՝ սրացման և բախման փոխարեն», - գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը «Frankfurter Allgemeine Zeitung» թերթի համար հրապարակված հոդվածում։
«Մենք համաձայնության ենք եկել ամուր, թեև անկատար, համաձայնագրի շուրջ», - ընդգծել է նա։