«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու որոշման մասին։
Լրատվականների փոխանցմամբ՝ ավիափոխադրողը լուրը տարածել է իր Հանրային տեղեկատվության հարթակի միջոցով։
Որոշումը կայացվել է՝ հիմնվելով ընկերության ներկայիս հնարավորությունների և շուկայական պայմանների վրա։