Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ՆԳՆ

Blog Image

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։

Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ շարունակել են հրդեշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 4 հա տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողներն արդյունավետ համագործակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Օգտագործվել է շուրջ 1400 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 900 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։

Բաց կրակ չկա․ ծխի ծավալը էականորեն նվազել է: Աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20։06-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներն նույն ինտենսիվությամբ շարունակվում են:

Send