Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 835 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 835 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 835 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է stopcov.ge կայքը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 13 840 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 41 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 26 252 թեստ, որից 12 913-ը արագ, իսկ 13 339-ը՝ ՊՇՌ թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 603 007 դեպք, որից 1 491 321 հիվանդ ապաքինվել է, 16 138-ը ՝ մահացել: