Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է, կան մահվան դեպքեր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է, կան մահվան  դեպքեր

Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 270 նոր դեպք` այդ թիվը հասնելով 419 հազար 693-ի: Առողջացածների թիվն ավելացել է 1136-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 400 հազար 840-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8 հազար 798 քաղաքացի:

Երեկ իրականացվել է 3274 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 891 հազար 784-ի:

Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 16 դեպք, ընդհանուր` 8449: