Ղազախստանի նախագահի նախկին խորհրդական Երժան Բաբակումարովը ծեծի է ենթարկվել Աստանայում: Նախկին պաշտոնյան մահացել է։
Գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիեւը հաստատել է Երժան Բաբակումարովի մահը։
Ոստիկանության նախնական հաղորդագրությունների համաձայն՝ Բաբակումարովի և նրա ծանոթի միջև բանավոր վեճը վերածվել է կռվի։ Սպանության համար կասկածվողը ձերբակալվել է։
Հարուցվել է քրեական գործ։
