Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումով, սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր:
Համապատասխան փոփոխություն է մտցվել «Տոն և հիշատակի օրերի մասին» ԱՀ օրենքում:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա։ Հարձակմանը նախորդել էր Արցախի 9-ամսյա շրջափակումը։ Ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ սկսեցին ռմբակոծվել նաև բնակավայրերը։ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։
Կրակը դադարեց միայն սեպտեմբերի 20-ին։ 120 հազարից ավելի հայեր ստիպված եղան լքել իրենց հայրենի հողը։