Վենեսուելայում ձերբակալվել է լիբանանյան ծագումով վենեսուելացի քաղաքացի Ալի Հաջ Զաքի Ջալիլը՝ 1994 թվականին Պանամայի ինքնաթիռի պայթյունին մասնակցելու համար։
Հարձակման հետևանքով զոհվել էր 21 մարդ, այդ թվում՝ 12 հրեա ուղևոր։
Ձերբակալությունը տեղի է ունեցել Իսլա Մարգարիտա կղզում՝ Ինտերպոլի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և տեղական անվտանգության ուժերի համատեղ գործողության ընթացքում, գրել են ԶԼՄ-ները։ Հետաքննիչների տվյալներով՝ Ջալիլը օգնել է ահաբեկիչներին լոգիստիկայի և տեղափոխման հարցերում։ Պանաման պահանջում է նրա արտահանձնումը։ Նա կարող է մեղադրվել կանխամտածված սպանության և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Կոլոնից Պանամա Սիթի թռչող «Embraer EMB-110» ինքնաթիռը պայթել է օդում ռումբի պատճառով, որը, հետաքննիչների կարծիքով, գործարկվել է ինքնասպան-ահաբեկչի կողմից։ Պանամայի իշխանությունները հետագայում նրան նույնականացրել են որպես Համասի անդամ Ալի Ջամալ։
