Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփի ինքնաթիռը Անքորիջում վայրէջք է կատարել․ տեսանյութ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը ժամանել է Անքորիջ, որտեղ տեղի կունենա Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

«Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալյասկայում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 15-ին Պուտինը և Թրամփը բանակցություններ կանցկացնեն Ալյասկայում։ Հիմնական թեման Ուկրաինայում խաղաղությունն է։ Հանդիպումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին և կսկսվի դեմ առ դեմ զրույցով։ Քննարկվող առաջարկները կարող են ներառել տարածքների փոխանակում և Կիևի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հարցեր։

Տեսանյութն՝ այստեղ

Send