Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար Վանաձորում, «Ford»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնի․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում «Բազում» թաղամասում, Շինարարների փողոցում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Տիգրան Զ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Մարիամ Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send