ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան առաջիկա օրերին նախատեսում է մեկնել Բելառուս՝ հանդիպելու երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով չորս իրազեկ աղբյուրների։
Գործակալությունը նշել է, որ այս հանդիպումը կազմակերպվել է այն ֆոնին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի բանակցությունները նկատելի արդյունքներ չեն տալիս։
Եթե Ուկրաինայում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ Քիթ Քելոգը հանդիպի Լուկաշենկոյի հետ, նա կդառնա վերջին տարիներին հանրապետություն այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։