Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Վարդաշեն» ՔԿՀ-ում այսօր տեսակցել եմ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին․ Տիգրան Աբրահամյան

Blog Image

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

««Վարդաշեն» ՔԿՀ-ում այսօր տեսակցել եմ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին:
Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում, շնորհավորում եմ ոչ թե Ստեփանակերտում, այլ քրեակատարողական հիմնարկում:

Դավիթ Գալստյանը պայքարող մարդ է, գործիչ, ով հայտնվել է իշխանության թիրախում, զրկվել ազատությունից, սակայն շարունակում է պնդել իր սկզբունքներն ու դիրքորոշումը:

Ազատությո՛ւն Դավիթին և բոլոր քաղբանտարկյալներին»:

Send