Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կնոջ հետ հանգիստն անցկացնում է Հայաստանում։ Ժաննա Լևինան հաճախ է լուսանկարներ հրապարակում Հայաստանի տեսարժան վայրերից ու պատմում դրանց մասին։
«Կաղնու ու հաճարենու անտառներով պատված նեղ կիրճում, որը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով, գտնվում է Դիլիջանի ազգային պարկի մարգարիտներից մեկը՝ Հաղարծնի վանքը։ Ես ամեն տարի գալիս եմ այս վանք։ Իմ հոգին այստեղ խաղաղվում է և ուժ է հավաքում։ Դա իմ սիրելի վայրերից մեկն է Հայաստանում»,-գրում է նա։
Ժաննա Լևինան խոստովանում է՝ շատ է սիրում ծիրանով գաթան ու խոտաբույսերով թեյը։
«Գաթան հայկական և արևելյան քաղցրավենիք է, կարագով և շաքարի փոշիով լցված կարկանդակ»,-խորիզով գաթան այսպես է նկարագրել նա։