Կույս
Պլուտոնի, Վեներայի և Մերկուրիի միացումը տեղի կունենա Ձեր սիրո, կրքի և երջանկության հատվածում, այնպես որ, կարող եք նոր խթան ստանալ կենսունակ և կրքոտ հարաբերություններ կառուցելու համար: Հիշեք, որ գեղեցիկ ներքնազգեստ գնելը Ձեզ հաստատ ավելի մեծ հաջողություն կբերի, քան երկար ու ձանձրալի զրույցը: Եղեք ռոմանտիկ, կրքոտ և թույլ տվեք Ձեզ սիրահարվել: Եթե զույգ չեք, ապա հենց դեկտեմբերին է Ձեզ սպասվում ճակատագրական ծանոթություն. ավելի ակտիվ եղեք սոցիալապես, բաց մի թողեք երեկույթներն ու ընկերական հանդիպումները։
Երկվորյակներ
Նոր լուսինը և կրքի մոլորակների միացումը տեղի է ունենում Ձեր սեռական կյանքի հատվածում, ինչը նշանակում է, որ կգտնեք նոր հոբբի, կրքոտ սիրավեպ և ռոմանտիկ ժամադրությունների շարք շամպայնով, մետաքսյա անկողնային պարագաներով և վարդերի ծաղկեփնջերով: Վայելեք Ձեր գեղեցկությունը, սեքսուալությունը և կանացիությունը: Բացի այդ, զուգընկերոջ հետ ինտիմ կյանքը կարող է խթանել Ձեր դրամական հոսքերի բարելավումը:
Խեցգետին
Նոր լուսինը, Պլուտոնի և Վեներայի միացումը կլինի Ձեր ամուսնության հատվածում: Սա նշանակում է, որ Տիեզերքը հնարավորություն է տալիս բարելավել հարաբերությունները Ձեր ամուսնու հետ՝ բառացիորեն վերանայելով փոխադարձ դժգոհությունը: Կենտրոնացեք սիրո և զգացմունքների վրա, համատեղ մեծ նպատակների վրա. դրանք պետք է դառնան ձեր շարժիչը հարաբերություններում ներդաշնակության հասնելու համար: Բացի այդ, հավանական է, որ դեկտեմբերը լցված կլինի գեղեցիկ ժամադրություններով, շամպայնով և վարդերի ծաղկեփնջերով. թույլ տվեք ինքներդ Ձեզ ռոմանտիկ և զվարճալի լինել: Հավանական է, որ դեկտեմբերին միայնակ Խեցգետինները կարող են ամուսնության առաջարկ անել։
