Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և ԵԽԽՎ համազեկուցողները քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընթացքը

Blog Image

Ստրասբուրգում  Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընթացքը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվող քայլերը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման գործում և ընդգծել Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունն օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

 

Համազեկուցողները բարձր են գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթացը և վստահություն հայտնել, որ Հայաստանը կշարունակի հետևողականորեն իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։ Նրանք վերահաստատել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ փոխգործակցությունը։

Send