Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում. Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են «Lexus» և «Volkswagen» մակնիշի ավտոմքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածեր չկան, սակայն ըստ «Volkswagen»-ի վարորդի հայտարարության, վթարից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել, կոտրել Բժշկական համալսարանի լոբարատորիայի մասնաշենքի ապակե ցուցափեղկը, մխրճվել ներս ու բռնկվել:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանը, ավագ պարեկ Տիգրան Ավոյանն ու կրտսեր պարեկ Սարգիս Դանիելյանը: 
 
Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղում է Բժշկական համալսարանի ղեկավար կազմը: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: 
 
Դեպքի փաստով էլ ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում: 

Send