Կնեսետն ընդունել է Իսրայելի ինքնիշխանությունն Արևմտյան ափի վրա ընդլայնող օրինագիծ։
Քվեարկությունը տեղի է ունեցել նախնական ընթերցմամբ։ Այնուհետև փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովին, գրել են ԶԼՄ-ները։
Օրինագիծը, որը ներկայացրել է արմատական «Նոամ» կուսակցության ղեկավար, կոալիցիոն պատգամավոր Ավի Մաոզը (և նրա միակ ներկայացուցիչը խորհրդարանում), ստացել է 25 կողմ և 24 դեմ ձայն։
Օրինագծի համաձայն՝ Իսրայելի օրենքները, դատական համակարգն ու վարչակազմը կկիրառվեն տարածաշրջանի բոլոր բնակավայրերի նկատմամբ։
