Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄՇԱԿՈՒՅԹ

Մի վախեցեք, կես գրառում արեք, որ մարդիկ իմանան` դուք կաք. Մհեր Մկրտչյանը՝ մշակույթի գործիչներին

Blog Image

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է.

«Վաղվա համար...

Իրար ձեռք սեղմելու համար...

Հարգելի մշակույթի գործիչներ, արվեստագետներ, ինչ որ մասը նաև ընկերներ: Մի մասը, որ առանձին հանդիպումներին ինձ ասում են, որ համաձայն են հետս))))..

Քաղբանտարկյալներ ունենք:

Սրբազաններ: Դուք Եկեղեցի գնում եք չէ՞..

Զոհված զինվորների հայրեր` իշխանափոխությունից հետո նրանց որդիների մասին կինո նկարելու ու նկարվելու եք չէ՞...

Սամվել Կարապետյանը... Վաղը նրանից ձեր արվեստի համար փող խնդրելու եք չէ՞..

Ծանր հիվանդ երիտասարդ` Արմեն Գրիգորյանի ճակատագիրը չեք մոռացել չէ՞...

Մի վախեցեք: Կես գրառում արեք, որ մարդիկ իմանան` դուք կաք: Հեշտ չի՞... կիսվեք իմ գրառումով: Չեք կարա նկատած չլինեք` և ես կիմանամ, որ կաք:

Հավատացեք` դա վախենալու չի:

Հ.Գ. Ճանաչված լինելը միայն հաճույք չի: Ինչ որ տեղ նաև պատասխանատվություն:

Նկար չեմ դնում: Շատ են` տեղ չի անի»։

Send