Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԻՐԱՎԱԿԱՆ

Տուժող կողմը կարծում է, որ Ջալալ Հարությունյանը նորից խուսափելու է դատարանի որոշումը ստանալուց․ փաստաբան

Blog Image

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը գրել է․

«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։ Ակնհայտ դարձավ, որ մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը և նպատակը այն է, որ վաղեմության ժամկետը անցնի և խուսափի պատիժը կրելուց։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ առձեռն փորձել է նրան հանձնել որոշումը, սակայն փաստը այն է, որ չի ստացել։

Դատարանի, գնահատմամբ ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա դատական նիստի մասին տեղեկացված է եղել և չի ներկայացել, ինչպես նաև իրեն հայտնի է եղել, որ դատական ակտը իրեն ուղարկվում է և ինքը չի ստանում, Ջալալ Հարությունյանի գործողությունները դիտարկվեց, որպես իրավունքի չարաշահում:

Թեև, Ջալալ Հարությունյանը գրավոր հայտնել է իր գտնվելու վայրի մասին և պարտավորվել է ստանալ դատական ակտը, սակայն տուժող կողմը կարծում է, որ նա նորից խուսափելու է դատարանի որոշումը ստանալուց: Ակնհայտ է, որ գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ցանկանում է խուսափել դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելուց, ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց ու այս անձին մի ամբողջ պաշտպանության բանակ է վստահվել, դե բնականաբար 44 օրյա պատերազմի արդյունքն էլ սա պետք է լիներ»:

Send