Այծեղջյուր Այծեղջյուրներին բոլոր կողմերից ծախսեր են սպասվում։ Տարեսկզբին մեծ գումար կվատնվի հենց իրենց՝ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեղքով, ովքեր իրենց ուժերը կփորձեն կազինոյում, խաղադրույքներում կամ փոխանակումներում։ Երկրորդ կեսին նույնպես արժե ավելի զգույշ լինել, աստղերը հուշում են, որ բաժանվելուց հետո էլ է հնարավոր առանց ոչնչի մնալ։ Իսկ մինչ ամառ իրավիճակը ոչ թե կբարելավվի, այլ հակառակը՝ Այծեղջյուրն ավելի լուրջ խնդիրների կբախվի՝ ժառանգությունից զրկվելու կամ հսկայական պարտքի տեսքով։
Ձկներ
Ձկները պետք է ավելի զգույշ լինեն՝ մեծ հավանականություն կա, որ նրանց բախտ կվիճակվի հանդիպել գողերի կամ խաբեբաների, ովքեր այս նշանի ներկայացուցիչներին «կազատեն» հսկայական գումարից։ Մինչեւ ամառ իրավիճակը կբարելավվի, իսկ Ձկները կունենան որոշակի խնայողություններ, սակայն աստղագուշակը խորհուրդ է տալիս դրանք չծախսել՝ աշնանը այս նշանի ներկայացուցիչները նոր խնդիրների առաջ կկանգնեն։ Հավանաբար, Ձկներին կհեռացնեն աշխատանքից կամ կմնան առանց եկամտի աղբյուրներից մեկի։
Երկվորյակներ
Երկվորյակները պետք է ուշադրություն դարձնեն իրենց զույգին, քանի որ կենդանակերպի այս նշանին ֆինանսական կործանում կարող է սպասել հենց նրա պատճառով։ Երկվորյակների գլխին կարող է մեծ պարտք կամ վարկ ընկնել, որը շտապ վերադարձնելու կարիք կլինի։ Իսկ հետո կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ, որոնք շատ ծախսեր են պահանջում։ Բայց պետք չէ հույսով սպասել ամռանը. այն խոստանում է ձեր հիմնական աշխատանքի կամ եկամտի աղբյուրի կորուստ, ուստի ավելի լավ է նախապես հոգ տանել ֆինանսական անվտանգության բարձի մասին։r