Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները, արդեն երկու օր է, Վաղարշապատի արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստանի» ցուցակի առաջատարներ Դավիթ Կարապետյանի և Գրիշա Հարությունյանի նախկին աշխատասենյակներում ստուգումներ են իրականացնում։
MediaHub-ի տեղեկություններով՝ ամեն կերպ փորձում են այս թեկնածուներին չեզոքացնել, քանի որ վերջիններս բավականին լավ համբավ ունեն ու կարող են ձայներ ստանալ՝ այդպիսով խանգարելով ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանին, որը այս պահին Վաղարշապատի համայնքապետի ԺՊ-ն է։
Նշենք, որ «Մայր Հայաստան»-ի թեկնածուները Դողս ու Ծաղկունք գյուղերի երկարամյա ղեկավարներն են։
Մենք փորձեցինք կապ հաստատել ու զրուցել այս պահին համայնքները ժամանակավորապես կառավարող Սասուն Մինասյանի և Գևորգ Ղամբարյանի հետ, սակայն նրանք զանգերին չպատասխանեցին։
Նարե Գնունի