Իրազեկում
Հարգելի վարորդներ, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևանից Գյումրի ուղղությամբ) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։
Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին։
Ճանապարհային դեպարտամենտ