Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սթիվեն Սիգալը լքել է ռուսական ընկերության տնօրենի պաշտոնը

Blog Image

Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը լքել է իր բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում:

Հուլիսին մարտարվեստի վարպետը լքել է «Հինգ տարրեր» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Նրա տեղը զբաղեցրել է «Վոդստրոյ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վլադիսլավ Կազակը:

Ընկերության ղեկավարության փոփոխությունը գրանցված է նաև ՌԴ-ի Իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում:

Սիգալն ինքը և «Հինգ տարրերի» ղեկավարության մյուս անդամները որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել:

2016 թվականի նոյեմբերին Սիգալը ստացել էր Ռուսաստանի քաղաքացիություն:

Send