Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար «Չայնիի» ոլորաններում, բախվել են «Mitsubishi» ու «Mercedes»․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սարգիս Մ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Send