Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 2 վիրավոր

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի սկզբնամասում՝ Էջմիածնի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «Kamaz» մակնիշի ավտոմեքենաները: 

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը:
 
Ժամանել են նույն վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիշա Բաբայանն ու Վոլոդյա Գափոյանը:
 
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: 

Send