Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Blog Image

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:

Արեն Մկրտչյանն աշխատանքը շարունակելու է Լոռու մարզպետի պաշտոնում։ 

Send