Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Վարդենիսի ոստիկաններն ու Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերել

Blog Image

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ու բացատրական աշխատանքները շարունակվում են։ Հոկտեմբերի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վարդենիս քաղաքի Մյասնիկյան փողոցի վերջնամասում գտնվող շինություններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։

Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» տեսակի հրազեն, թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով նռնակ և տարբեր տրամաչափի 119 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։

ՆԳՆ ոստիկանություն

Send