Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ինչ է անելու Կարմիր խաչը Բաքվում

Blog Image

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Ադրբեջանի իշխանությունների պահանջով սեպտեմբերի 3-ին կփակի իր գրասենյակը Բաքվում, այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։

«Մենք կշարունակենք առաջարկել մեր ծառայությունները ցանկացած դերի վերաբերյալ, որը կարող ենք ունենալ որպես չեզոք միջնորդ՝ օգնելու անհայտ կորածների խնդրի լուծմանը։ Դա չի նշանակում, որ մենք այլևս չենք շփվի Ադրբեջանի իշխանությունների հետ»,- ասել է Մարեն։

Նրա խոսքով՝ քննարկումները դեռ շարունակվում են։ «Մենք կարծում ենք, որ հնարավոր է աշխատելու նոր հնարավորություններ դեռ լինեն»,- ընդգծել է  ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը։

 

Send