«Տոտենհեմի» ավագ Հյոն-Մին Սոնը շաբաթ առավոտյան Սեուլում մարզիչ Թոմաս Ֆրանկի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ակումբից հեռանալու մտադրության մասին։
Կիրակի օրը «Նյուքասլ Յունայթեդի» դեմ նախամրցաշրջանային խաղից առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Սոնին ասել է. «Մինչև մամուլի ասուլիսը սկսելը, ես ուզում էի ասել, որ որոշել եմ այս ամռանը հեռանալ ակումբից»։
«Սա իմ կարիերայի ընթացքում կայացրած ամենադժվար որոշումն էր։ Այնքան հիանալի հիշողություններ։ Այնքան դժվար էր որոշում կայացնելը»,- նշել է կորեացի հարձակվողը։
«Ինձ նոր միջավայր է պետք, որպեսզի ինձ առաջ մղեմ։ Ինձ մի փոքր փոփոխություն է պետք. 10 տարին երկար ժամանակ է։ Ես Հյուսիսային Լոնդոն եմ եկել երեխա ժամանակ, 23 տարեկան, այդքան երիտասարդ տարիքում։ Ես այս ակումբից հեռանում եմ որպես մեծահասակ տղամարդ, շատ հպարտ մարդ»,- ընդգծել է ավագը։