Չեչնիայի Գուդերմեսի շրջանի Իշխոյ-Յուրտ բնակավայրում հուղարկավորության ժամանակ ժամանակավոր փայտե կառույցի փլուզման հետևանքով վիրավորվել է մոտ 20 մարդ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային քննչական կոմիտեն։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հուղարկավորության ժամանակ փլուզվել է մասնավոր տան կառույց։ Տուժածները ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Քննիչները սկսել են հետաքննություն անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման վերաբերյալ։
