Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

41-ամյա վարորդը ցեմենտ տեղափոխող «Shacman» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է նախ բետոնե, ապա երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147 կմ հատված Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Գոռ Գ․-ն իր վարած «Shacman» մակնիշի ցեմենտով բարձված կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
 

Send