Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է հավաքվի, բոլոր մուսուլմանական երկրները պետք է միավորվեն՝ Իսրայելին դիմակայելու համար, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։
«Պաղեստինցի երեխաներ են մահանում, և ոչ մուսուլմանական երկրներում բողոքի ցույցերն ավելի շատ են, քան մուսուլմանական երկրներում», - ասել է նա Պակիստանում «Associated Press»-ին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ «Իրանը ոչ միայն հարևան է, այլև եղբայրական երկիր, որի հետ Պակիստանը խորը պատմական կապեր ունի»։
Ասիֆը զգուշացրել է, որ եթե մուսուլմանական աշխարհը միասնական ճակատ չներկայացնի, յուրաքանչյուր երկիր, ի վերջո, կդառնա թիրախ։