Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նիկոլիստները շարունակում են իրենց «սեւ գործը»․ Շարմազանով

Blog Image

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ։

Նիկոլիստները շարունակում են իրենց «սեւ գործը»՝ քանդել ՀՀ անվտանգային ,արժեքային ու արտաքին քաղաքական հիմքերը։
Նրանք քանդում են «պատմական ու ազգային կաղապարներ» , Հայաստանը հանում ՌԴ -ի հետ անվտանգային միասնական համակարգից ու սահուն տանում են վիլայեթացման։

Ամեն ինչ շատ պարզ է։

Կամ ՌԴ-ի հետ ես նույն անվտանգային համակարգում,կամ՝ Թուրքիայի։

Չկա հենց այնպես NATO մեր տարածաշրջանում,կա՝ NATO-ի անդամ Թուրքիա,որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը ,բայրաքթարներով ոչնչացնում մեր տղաներին,բլոկադայի ենթարկում ՀՀ-ին։

Սա այն Թուրքիան է,որ Նիկոլի խոսքերով «գալիս է տարածաշրջան՝ավարտին հասցնելու ցեղասպանությունը»։

Հիմա ի՞նչ,Նիկոլը որոշե՞լ է դաշնակցել այն Թուրքիայի հետ ,որը ցեղասպանությունն ավարտին է ուզում հասցնել։

Հ.Գ. Անհնար է սպանել մի ժողովրդի,որը չի ուզում մեռնել։
Անատոլ Ֆրանս։
Որոշումը ժողովրդինն է…»

Send