Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Փաշինյանը Մոսկվայում կլինի

Blog Image

Սեպտեմբերի 25-ին Ռուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված Գլոբալ ատոմային ֆորումում, հայտնել է Կրեմլը։

Ռուսաստանի ղեկավարի հետ միասին ֆորումին կմասնակցեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի Միության նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Նիկոլ Փաշինյանը, Եթովպիայի վարչապետ Ահմեդ Ահմեդը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաուլ Գրոսին, նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Նիգերի Հանրապետության և մի շարք մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ֆորումից հետո Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա մի շարք օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ։

Փաշինյանի մասնակցության մասին ավելի վաղ MediaHub-ը գրել էր։

Send