Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

​Եմենի հուսիթների վարչապետը և այլ անձինք են սպանվել

Blog Image

Եմենի հուսիթների վարչապետ Ահմեդ Ղալեբ ալ-Ռահավին է սպանվել Սանայում Իսրայելի ավիահարվածի հետևանքով, գրել են ԶԼՄ- ները։

Ըստ աղբյուրների՝ հարվածը տեղի է ունեցել կառավարության պաշտոնյաների հանդիպման ժամանակ, որոնք հավաքված են եղել շիաների «Անսար Ալլահ» շարժման առաջնորդի ելույթը լսելու համար։ Հարձակման հետևանքով զոհվել է մի քանի մարդ, այդ թվում՝ վարչապետը։ 

Զոհվել են նաև պաշտպանության նախարար Մոհամմեդ Նասեր ալ-Աթիֆին և Սանայում հուսիթների շտաբի պետ Մոհամմեդ Աբդ ալ-Քարիմ ալ-Ղամարին։ Մայրաքաղաքում գրանցվել է տասնյակից ավելի ավիահարված, որոնց թիրախը բարձրաստիճան պաշտոնյաների հավաքն էր, որը դիտում էր հուսիթների առաջնորդ Աբդուլ Մալիկ ալ-Հուսիի ելույթը։

Send