Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Սյունիքում, 22-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է «Scania» ավտոբուսի, ապա «ISUZU» բեռնատարի, վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

 

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Շ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 51-ամյա Մեհրդատ Ա.-ի վարած «Scania» մակնիշի ավտոբուսին, ապա բախվել Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Խ.-ի վարած «ISUZU» բեռնատարին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Անդրանիկ Շ.-ն և 48-ամյա Նաիրա Շ.-ն մարմնակնա վնասվածքներո տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 

Send