Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի բացառել «Համասի» զինյալների վրա հարվածները նաև այլ երկրներում։
«Մեր որոշումը՝ ռմբակոծել Կատարում «Համասի» առաջնորդներին, Իսրայելի կողմից անկախ որոշում էր, և մենք կրում ենք այս հարձակման ամբողջական պատասխանատվությունը»,- ասել է Նեթանյահուն ԱՄՆ պետոքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ այստեղ ռազմագործողությունը ձախողվել է ոչ թե այն պատճառով, որ դրա նպատակն է եղել հանրությանը փոխանցել այն միտքը, որ «ահաբեկիչների համար անվտանգ վայր չկա»։
Մարկո Ռուբիոն իր հերթին խոսել է Պաղեստինի մասին։ «Մենք զգուշացրել ենք Պաղեստինի պետությունը ճանաչել փորձող երկրներին, որ Իսրայելը կարձագանքի նրանց գործողություններին»,- նշել է նա։
