Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաhացու վրաերթ՝ Արարատում, «Ford Fusion»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մարգարիտ Հ.-ին: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղում մահացել է: 

Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
  
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Send