Կատվի հետ շփումից հետո ավելի քան 10 մարդ Մագադանի մարզում հիվանդացել է։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է տարածաշրջանային առողջապահության նախարար Ալեքսանդր Վիտկոն։
Նախարարը նշել է, որ տարածաշրջանում գրանցվել է էնտերովիրուսային վարակի տարածում։ Ներկայումս դրա օջախները գտնվում են Օմսուկչանում և Մյաունգջուում։
«Մեկ այլ օջախ Խասինում է։ Սա կենցաղային միջադեպ է՝ երեխաները շոյել են հիվանդ կատվին։ Կարծում եմ՝ պատմության մնացած մասը պարզ է։ Մաշկաբանների մոտ բուժվում է ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ 24-ժամյա հոսպիտալացվածները»,-գրել է նախարարը։