Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում, «BMW»-ն կոտրել է ճաղավանդակներ ու տեղաշարժել բետոնե պաշտպանիչ պատնեշ. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե ճաղավանդակներին ու բետոնե արգելապատնեշներին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Send