«Իրանի վրա հարձակումը չափազանց կարևոր էր, քանի որ եթե դա տեղի չունենար, նրանք, հավանաբար, մինչ այժմ կունենային միջուկային զենք, և ոչ թե մեկ, այլ մի քանի միջուկային մարտագլխիկներ: Այնպես որ, նույնիսկ եթե մենք գործարք կնքեինք, այդ ամենի վերևում մի մեծ մութ ամպ կախված կլիներ, և դա արդեն բոլորովին այլ կլիներ: Իրանը բոլորովին այլ իրողություն է»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Անդրադառնալով Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմին, Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմն ավարտվել է։
«Այս հանգստյան օրերին ԱՄՆ նախագահը կմեկնի Եգիպտոս, որտեղ կստորագրեն խաղաղության մասին բոլոր փաստաթղթերը։ Գազան կվերակառուցվի, իսրայելցի պատանդները ազատ կարձակվեն երկուշաբթի կամ երեքշաբթի»,- ասել է նա։