Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Դուք ինձ պատմեք Նիկոլի կերտած «խաղաղությունից», ես ձեզ Արցախն ու հանուն Հայրենիքի նահատակվածներին հիշեցնեմ։ Սա է իրականությունը, ողջ ճշմարտությունը։
Սրանց «խաղաղությունը» նույնիսկ զինադադար չի, այլ՝ հայրենադադար։
Իսկ երկնքում հզոր բանակը շարվեց ոչ թե այն Հայրենիքի համար, որն այսօր խոնարհվում է թշնամու առաջ, այլ այն Հայրենիքի, որը պիտի լինի անկախ, արժանապատիվ և ուժեղ։ Այդ օրը մենք չենք պատմի «Նիկոլի խաղաղության» մասին։ Այդ օրը մենք կխոսենք Ազատության խաղաղության մասին՝ այն խաղաղության, որի հիմքում մեր քաջորդիների արյունն է, հիշատակն է, ոչ թե ինչ-որ մեկի ոչինչ չարժեցող ստորագրությունը»։
