Արծվի թևեր կոչվող վայրում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավտովթարից մահացել է «Արթմեդ» ԲԿ–ի երկու բժիշկ։
NEWS.am–ին փոխանցմամբ, վթարի հետեւանքով մահացել են «Նյարդաբանության և ընդհանուր թերապիայի» բաժանմունքի վարիչ Աշոտ Քոսյանն է և նույն բաժանմունքի բժիշկ Կարինե Սաղաթելյանը։
«Տաքսիով Գյումրի էին գնում կոնֆերանսի, ճանապարհին վթարի են ենթարկվել»,– հայտնեցին ԲԿ–ից։
