Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Քաղաքականություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է փոխանցել

Blog Image

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է փոխանցել ԱԱԾ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

«Այն, որ… ակնհայտ է...

Այն, որ Փ.Ն.-ն և իր խմբակը ուրացող են, դա ակնհայտ է…

Այն, որ ես և մենք նախաձեռնել ենք հաեռացնել չարիքը, դա էլ է ակնհայտ…

Այն, որ 2024թ. ապրիլիից ամեն սուտ, լուտանք և զրպարտություն նետել են մեր հասցեին, դա էլ է ակնհայտ…

Այն, որ 2024-25թթ. ապօրինի կերպով հարյուրավոր հայրենատեր մարդկանց են ձեռբակալել, կալանավորել, խոշտանգել և հալածանքի ենթարկել, դա էլ է ակնհայտ…

Այն, որ Հունիս 12-ին ռմբահարել են խաղաղ ժողովրդին և իրենք են ահաբեկիչներ, դա էլ է ակնհայտ…

Այն, որ գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարը ստախոս, խաբեբաներ են, դա էլ է ակնհայտ…

Այն, որ նրանք քաղաքական հրահանգով հնարել և ապա նենգափոխել են իրականությունը, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս երկուսը անպայման ենթարկվելու են իրավական պատասխանատվության, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս ամբողջը քաղաքական հետապնդում է, դա էլ է ակնհայտ…

Այն, որ ԱԺ-ում հայրենավաճառները խախտել են մեր անմեղության կանխավարկածը, դա էլ է ակնհայտ…

Եվ վերջապես… Այն, որ ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու է, դա էլ է ակնհայտ…

Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնհայտ…

Եվ Հաղթանակն այլընտրանք չունի։

Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
14.10.2025թ.

Հ.Գ. Ի հետևումն անցյալ օրը դատարանում պաշտպանիս՝ Հովհաննես Խուդոյանի ներկայացրած իրականությանը»։

Send