Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ Տեսանյութ ԻՐԱՎԱԿԱՆ MediaHub TV

Մայրը նոյեմբերի 26-ին սպասելու է իր Լիդյային.հոգեբանական կտտանքների ենթարկելու «դարի դատավարություն»

«Ես պատրաստ էի սրան, ինձ արդեն զգուշացրել էին, որ դատավորը թույլտվություն չի ստացել նիկոլենցից, որ ինձ ազատ արձակի, ես մի շաբաթ առաջ գիտեի այս որոշման մասին»,-դատարանի դահլիճում հայտարարեց «18 արդարների» գործով անցնող Լիդյա Մանթաշյանը։

 Նա հունիսի 25-ից կալանքի տակ է։ Նոյեմբերի 25-ին լրանում է կալանքի 2-րդ ժամկետը։ Հայտնի է, որ նույն գործով անցնող 10 տղամարդկանց խափանման  միջոցները դատավոր Կարեն Ֆարխոյանը փոխեց՝ մեկ աստիճանով մեղմացնելով. ընդհուպ վարչական վերահսկողություն՝ բացակայելու արգելքով։ Միայն Բագրատ Սրբազանի օգնականներ Մովսես Շարբաթյանի և Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարացվեց 3 ամսով։

 Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը Mediahub-ին պատմեց. «Դատավորը դատախազներին հարցրեց՝ գոնե թույլ կտա՞ք տեսակցությունները բացել։ Առանց հիմնավորումների՝ դատախազներն ասացին՝ ոչ, ինչ սահմանափակումներ կիրառվել են նախկինում, հիմա  էլ պետք է կիրառվեն։

Սա Լիդյա Մանթաշյանի նկատմամբ բացահայտ խտրական վերաբերմունք է։ Լիդյան հաստատակամ է իր համոզմունքներում։ Այն նպատակը, որ ունեն այս խոշտանգող իշխանությունները՝ Լիդյային կոտրելու, վստահաբար  չեն հասել»։

Լիդյայի հայրն անցյալ տարի է մահացել։ Կալանքի տակ գտնվելու պատճառով դուստրն անգամ չի կարողացել հոր մահվան տարելիցին ներկա լինել։

Փաստաբան Գոհար Մելոյանը  Mediahub-ի հետ զրույցում շեշտեց, որ այս հանգամանքը Լիդյային հոգեբանական կտտանքների ենթարկելու փաստ է։

Գոհար Մելոյանը ևս եղել է դատարանի դահլիճում։ Պատմեց. «Մինչ դատարանը որոշում կկայացներ, շատ հուզիչ իրավիճակ ստեղծվոց։ Տղամարդ մեղադրյալները «մաստեր կլասս» ցույց տվեցին՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունենում Լիդյայի նկատմամբ, իրավական առումով անընդունելի է ու հարվածում է  իրենց տղամարդկային արժանապատվությանը։ Անհնար է, որ այդքան  համեստ, պարկեշտ, հայրենասեր աղջիկը ծանր հանցագործության ու մեղադրանքի հետ կապված ներգործություն ունենա։ Ի հեճուկս տղամարդկանց դիմում-խնդրանքների, ի հեճուկս փաստաբանների իրավահեն միջամտությունների, միջազգային իրավական ակտերին հղումների՝ դատարանը որոշեց եռամսյա կալանքի միջնորդությունն ու տեսակցությունների արգելքը բավարարել»։

Լիդյային կարող են տեսակցել միայն քույրն ու փաստաբանները, ուրիշ ոչ ոք։

Փաստաբաններն այս արգելքը համարում են ուղիղ հարված՝ Բագրատ Սրբազանին ու մյուս տղամարդ մեղադրյալներին։

«Մեղադրող կողմն այս քայլով ուզում է առավելագույնս ցավ պատճառել հատկապես Բագրատ Սրբազանին՝ քաջ իմանալով, որ նա  մեծ պատասխանատվություն է զգում աղջկա նկատմամբ, հոգեհուզական վերաբերմունք ունի։ Անգամ Բագրատ Սրբազանին են տեսակցությունները թույլատրված, իսկ Լիդյային՝ ոչ։

Ես ուսումնասիրում եմ մոլորակի կին քաղբանտարկյալների պատմությունը։ Լիդյա Մանթաշյանին կարելի է դասել ամենահայտնի վեցյակի շարքին»,-նշեց Գոհար Մելոյանը։

Լիդյայի մայրը սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի։ 5 ամիս է՝ չի տեսել դստերը։ Լիդյայի քույրը,  մորը խնայելով, նրան հետու է պահում սթրեսի պատճառ հանդիսացող լուրերից։ Մայրն անգամ չգիտե, որ Լիդյայի կալանքը ևս 3 ամսով երկարացվել է։ Նա նոյեմբերի 26-ին սպասելու է իր Լիդյային։

Send