Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկայությամբ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին կատակով ասել է «Ալբանիայի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման մասին»։
«Ես պահանջում եմ ձեզանից ներողություն խնդրել. դուք չշնորհավորեցիք մեզ խաղաղության համաձայնագրի համար, որը Ալբանիան և Ադրբեջանը կնքեցին Թրամփի շնորհիվ»,- ասել է վարչապետը։
Ռաման նկատի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի այն հայտարարությունը, երբ վերջինս «Արմենիա»-ի փոխարեն ասել էր «Ալբանիա»։