Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ապա բախվել վերջինի կողմից կայանված «Chery Tiggo»-ին, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ հուլիսի 19-ին, վրաերթ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Մհեր Ա.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ոստիկանություն զորքերի զորամասի մոտ, վրաերթի է ենթարկել 49-ամյա Արսեն Թ.-ին, ապա բախվել վերջինի «Chery Tiggo» մակնիշի ավտոմեքենային: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթար-վրաերթի հետևանքով Արսեն Թ.-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն նշված բժշական կենտրոնում շտապօգնության բժիշկներին հայտնել են, որ իրենք ազատ տեղ չունեն, ինչից հետո վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 
  
«Hyundai»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Chery Tiggo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: 

Send