«Մենք ունենք միջուկային սուզանավ, աշխարհի լավագույնը՝ անմիջապես նրանց ափերի մոտ»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ արձագանքելով միջուկային մարտագլխիկ ունեցող «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկման հայտարարությանը։
Թրամփը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը 13,000 կմ-ից ավելի հեռահարությամբ ռուսական հրթիռի փորձարկման մասին։
Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ ԱՄՆ-ն նման հրթիռների կարիք չունի, քանի որ Ռուսաստանի ափերի մոտ ունի միջուկային սուզանավեր։
Ռուսաստանի զինված ուժերն ավելի վաղ հայտարարել էին «Բուրեվեստնիկ» միջուկային հրթիռի փորձարկման մասին։
Հրթիռն օդում մնացել է մոտ 15 ժամ և անցել է 14,000 կիլոմետր հեռավորություն: «Սա եզակի արտադրանք է, որն այլընտրանք չունի աշխարհում որևէ տեղ»,- հայտարարել էր Պուտինը:
